
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Սույն թվականի նոյեմբերի 11-ին կայացավ ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժնի հերթական հանդիպումը սփյուռքահայ և օտարերկրյա ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Եկատերինա Կաշինան և Ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժնի ղեկավար Հասմիկ Մակվեցյանը: Ներկայացվեց բուհի Արտաքին կապերի բաժնի ընդհանուր աշխատանքը, քննարկվեցին ուսանողներին հուզող տարբեր հարցեր ու առաջարկներ:
Արտաքին կապերի բաժին
Read More
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Սույն թվականի հոկտեմբերի 21-25-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արտաքին կապերի բաժնի աշխատակից ՆԱԻՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ մասնակցեց Գրանադայի համալսարանի դասընթացներին ու հանդիպումներին, որոնք նախատեսված էին հենց գործընկեր հաստատությունների արտաքին կապերի աշխատակիցների համար։

ԹԱՎՐԻԶԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ
2024 թ․ սեպտեմբերի 19-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին՝
- Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի ռեկտոր, պրոֆ․ Սաջջատ Պադզադը (Sajjad Padzad)
- Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի ռեկտորի խորհրդական պրոֆ․ Սաեիդ Կավեկը (Saeid Kavek)
- Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, պրոֆ․ Ֆարհադ Ախունդին (Farhad Akhoundi)
- ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը (Mohammad Asadi Movahed)
- ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջեւ մշակութային հարցերով խորհրդական Հաբիբ Դիդարը (Habib Didar)
Այցի նպատակն էր՝
- ամրապնդել երկու բուհերի միջմշակութային կապերը․
- երկկողմանի համագործակցության վերաբերյալ միջբուհական գործող պայմանագրի քննարկումը․
- երկու ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը ուղղված քայլերի հստակեցումը․
- մեր բուհում պարսկերեն լեզվի և մշակույթի զարգացման հեղանկարները․
- Իսլամական արվեստի ուսուցումը․
- խեցեգործության և գորգագործության ոլորտում եղած ավանդույթների և փորձի փոխանակումը․
Այցի նպատակնից էր նաև յուրաքանչյուր վերոնշյալ գործողության շարունակականության քննարկումն ու ապահովումը։
ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժին