
Հաշվետու ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ձևավորված տարբեր ավանդույթներ ունի, և դրանք բարեխղճորեն ի կատար են ածվում: Իհարկե՝ այս վերջին շրջանում համավարակով պայմանավորված, ուսումնական ընթացքը մտավ մեկ այլ հուն՝ հեռավար կրթության, սակայն ստեղծագործական մտածողությունը հնարավոր չէ կանգնեցնել. այն շարունակվում է նույնիսկ ավելի ակտիվ: Դրա վկայությունը երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում Դիզայնի և դեկորատիվ կիրառական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողների հաշվետու ցուցահանդեսն էր…
Read More
Հայտնի դարձան «Քանդակային մտահղացումների» հաղթողները
Օրերս Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում բացվել էր «Քանդակային մտահղացումներ» խորագրով ցուցահանդեսը, որը Քանդակագործության բաժնի 12 ուսանողի 27 աշխատանք էր ներկայացնում: Ցուցադրությունը մրցանակային էր: Դեռ տարիներ առաջ այն մտահղացել էր ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործ, ներկայում Կանադայում բնակվող Համբարձում Դավթյանը, որի առաջարկով էլ հայրը՝ Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը նախաձեռնել և կազմակերպել էր ցուցահանդեսը…
Read More
Քանդակային մտահղացումներ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում երեկ բացված «Քանդակային մտահղացումներ» ցուցահանդեսը Քանդակագործության բաժնի 12 ուսանողի 27 աշխատանք է ներկայացնում: Թեմատիկ առումով բազմազանությունն ու նյութին տարբեր մոտեցումներն ապահովված են: Նյութի գեղարվեստացումը խիտ, երբեմն գերխիտ, երբեմն նոսր, անգամ քնարական դրսևորումներ են գտել, չնայած ցուցադրված նմուշները նյութի նախնական հենքով են աշխատված՝ կավ, գիպս, մոմ, պլաստիլին: Սակայն աշխատանքների մի զգալի մաս ավարտուն տպավորություն է թողնում՝ կոնցեպցիայով, արվեստային տրամադրություններով, ներքին վիճակների արտահայտություններով՝ խոհական, էսթետիկ…
Read More