
Ցուցահանդես ուսուցողական նպատակով
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում օրեր առաջ բացվեց Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դասախոս Գրիգոր Գեղամյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարչական տարբեր ուղղություններ ներկայացնող գործերը՝ դասականից մինչև իմպրեսիոնիզմ և աբստրակցիա, նախևառաջ տեխնիկական կատարման տարբերություններով են աչքի ընկնում։ Գործածված նյութը նույնպես տարբեր է՝ պաստել, ակրիլ, ածուխ։ Նախասրահային հատվածում գրաֆիկական ածխանկար աշխատանքներն են, իր նկարիչ-կոլեգաների դիմանկարների շարքը՝ Փարավոն Միրզոյան, Անատոլի Գրիգորյան, Անդրանիկ Կիլիկյան…
Read More
Ցուցահանդես՝ «աշխատասիրության, անկեղծության և անմիջականության մասին»
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը, որի դռները միշտ բաց են ուսանողների և դասախոսների ստեղծագործությունների ցուցադրության համար և այն հենց դրան է ծառայում ՝ ուսանողի ստեղծագործությունները հանրայնացնելուն և արվեստագետի համար շատ կարևոր՝ արձագանքներ ստանալուն, համավարակի պատճառով մի առժամանակ դժվարություններ ունեցավ ցուցահանդեսների կազմակերպման։ Երեկ այստեղ բացվեց համակարգչային գրաֆիկայի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Գրիգորյանի` «Ոգեշնչում» խորագրով անհատական ցուցահանդեսը…
Read More
Բնույթով լակոնիկ խեցեգործական արվեստի ծավալումներ «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում
Ավանդույթ դարձած հերթական ցուցահանդեսը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց երեկ. նրկայացված էին խեցեգործություն կրթական ծրագրի ավարտական կուրսի ուսանողների աշխատանքները: Խեցեգործությունը մարդկության ամենահին զբաղմունքներից է, երբ մարդը հասկացավ նյութը, կավի օգտագակարությունը, սկսեց հունցել՝ պատրաստելով զանազան՝ իրեն անհրաժետ իրեր: Ավելի ուշ այն դուրս եկավ նախնական՝ զուտ կիրառական լինելու նշանակությունից, տեխնիկական կատարելագործումների, նյութի մշակման և իհարկե գեղարվեստական տարրեր ներմուծելու շնորհիվ մոտեցավ արվեստին: Աշխարհի բոլոր լավագույն թանգարանները առանձին խեցեգործության բաժիններ ունեն, էլ չասած՝ առանձին խեցեգործական թանգարանների մասին…
Read More