
Գեղարվեստի ակադեմիայի և ոստիկանության համագործակցության նոր եզրերը
Հայաստանի քաղաքական-հանրային կյանքում նախընթաց ամիսներին տեղի ունեցած խոշոր փոփոխություններն անխուսափելի շարունակություն են ունենալու պետական կառույցներում, հասարակական յուրաքանչյուր ոլորտում: ՀՀ ոստիկանության համակարգում առաջիկայում սպասվող կարևոր փոփոխություններից է Ճանապարհային ոստիկանության փոխարինումը Պարեկային ծառայության: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ նպատակահարմար է նկատվել ստեղծել լայն լիազորություններով օժտված մեկ ծառայություն՝ տարբեր գործառույթներ իրականացնող նախկին մի քանի ստորաբաժանումների փոխարեն: Փոփոխություններն ուղղված են մեկ գերխնդրի՝ որակական նոր մակարդակի վրա դնելու հասարակություն-ոստիկան հարաբերությունները:
Read More
Քննարկվեց ՀԳՊԱ ռազմավարական ծրագիրը
2018-ի փետրվարի 21-ին ու 28-ին Դիզայնի և Դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական ու պրոֆեսորադասախոսական կազմի, իսկ 2018-ի փետրվարի 22-ին և մարտի 1-ին Կերպարվեստի ֆակուլտետի վարչական ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ տեղի են ունեցել հանդիպումներ ՀԳՊԱ 2017-2021թթ. ռազմավարական ծրագրի վերանայման նպատակով:
Read More