
Ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատում
2018-ի սեպտեմբեր ամսին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Որակի ապահովման կենտրոնը հարցում է իրականացրել 1-ին կուրսի ուսանողների շրջանում՝ գնահատելու բուհի ընդունելության գործընթացը: Հարցմանը մասնակցել է 53 ուսանող: Հարցման ընթացքում տարբեր տեսանկյուններից անդրադարձ է կատարվել ընդունելության գործընթացին՝ փաստաթղթերի ընդունում, հանձանժողովի կողմից խորհրդատվության տրամադրում, քննությունների կազմակերպվածություն, աշխատանքային պայմաններ և այլն:
Read More
Գեղարվեստի ակադեմիայի և ոստիկանության համագործակցության նոր եզրերը
Հայաստանի քաղաքական-հանրային կյանքում նախընթաց ամիսներին տեղի ունեցած խոշոր փոփոխություններն անխուսափելի շարունակություն են ունենալու պետական կառույցներում, հասարակական յուրաքանչյուր ոլորտում: ՀՀ ոստիկանության համակարգում առաջիկայում սպասվող կարևոր փոփոխություններից է Ճանապարհային ոստիկանության փոխարինումը Պարեկային ծառայության: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ նպատակահարմար է նկատվել ստեղծել լայն լիազորություններով օժտված մեկ ծառայություն՝ տարբեր գործառույթներ իրականացնող նախկին մի քանի ստորաբաժանումների փոխարեն: Փոփոխություններն ուղղված են մեկ գերխնդրի՝ որակական նոր մակարդակի վրա դնելու հասարակություն-ոստիկան հարաբերությունները:
Read More