ԲՈՒՀԻՑ ԲՈՒՀ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 15-ը:
ա. Բուհից բուհ տեղափոխության համար անհրաժեշտ քայլեր և տեղեկատվություն։
- Գրել դիմում ուղղված Ձեր բուհի ռեկտորին այլ բուհ տեղափոխության համար ակադեմիական տեղեկանք տրամադրելու վերաբերյալ
- Գրել դիմում ուղղված ՀԳՊԱ ռեկտորին տեղափոխություն իրականացնելու վերաբերյալ
ԿԱՐԵՎՈՐ – չի թույլատրվում տեղափոխություն I և IV կուրսերում
բ. Ներբուհական տեղափոխության համար անհրաժեշտ քայլեր և տեղեկատվություն։
- Գրել դիմում ուղղված ՀԳՊԱ ռեկտորին տեղափոխություն իրականացնելու վերաբերյալ
գ. Ուսանողական իրավունքների վերականգման համար անհրաժեշտ քայլեր և տեղեկատվություն
- Գրել դիմում ուղղված ՀԳՊԱ ռեկտորին ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ
ԿԱՐԵՎՈՐ – թույլատրվում է I կուրսի երկրորդ կիսամյակից
Դիմումները և համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնել ուս. գործընթացի կազմակերպման բաժին, հեռ. ՝ 010.54.27.06
Read MoreՊետության կողմից ուսման վարձի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ընդունում
Հարգելի ուսանողներ, խնդրում ենք սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ուսումնական մաս ներկայացնել ձեր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը պետության կողմից ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատոցում ստանալու համար։
Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ խմբերի ուսանողներին՝
- Սոցիալապես անապահով ընտանիքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից սոցիալապես անապահով ընտանիքների համակարգում հաշվառված լինելու մասին՝ անապահովության միավորի և ընտանիքի սոցիալական անձնագրի համարի նշումով։
- Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝ երեխաների ծննդյան վկայականների պատճեները։
- Սոցիալական աջակցություն ստացող համայնքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք տվյալ համայնքում հաշվառված և վերջին 5 տարիների ընթացքում տվյալ համայնքում մշտապես բնակվելու մասին։ Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար ուսանողը պետք է նաև ավարտած լինի տվյալ
համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունը /ստուգվում է ատեստատով/։
Սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացված է ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման մեջ
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք տվյալ համայնքում հաշվառված և վերջին 5 տարիների ընթացքում տվյալ համայնքում մշտապես բնակվելու մասին։ Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար ուսանողը պետք է նաև ավարտած լինի տվյալ
- Մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝ զինգրքույկի կամ տեղեկանքի պատճեն՝ մարտական գործողություններին մասնակցելու մասին տեղեկատվությամբ։
Ուսանողական նպաստի (զեղչերի) դիմումների ընդունում ՀԳՊԱ-ում
Ժամկետներ՝ սեպտեմբերի 1-30
Դիմել կարող են՝
- Բակալավրի II-IV կուրսերի ուսանողները
- Մագիստրոսի II կուրսի ուսանողները
Դիմումները և փաստաթղթերը պետք ներկայացնել Ուս. գործընթացի կազմակերպման բաժին հեռ.՝ 010.54.27.06
Զեղչից կարող են օգտվել `
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
- 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս.
- 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս.
- մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս.
- երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
- մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
- Քառօրյա պատերազմի մասնակիցներին՝ առնվազն 50 տոկոս.
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս.
- Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն 50 տոկոսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ.
- սիրիահայ ուսանողներին՝ մինչև 50 տոկոս.
- այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել ՀԳՊԱ-ն.
Դիմումին կից ներկայացվող հիմնական փաստաթղթերն են՝
- an application to the Rector,
- paper on academic performance,
- copy of birth certificate,
- copies of health certificates provided by medical, expert commission,
- copy of certificate confirming disability,
- certificate issued by the Ministry of Defence or its copy,
- copy of adoption certificate,
- copy of custody documents,
- copy of divorce certificate,
- copy of a single mother’s certificate,
- copy (copies) of death certificate of the parent(s),
- դատարանի վճռի պատճենը