Քանդակագործություն մասնագիտությամբ ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Քանդակ» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
1. «Գծանկար»
Առաջադրանք. մերկ ֆիգուր (բնորդից)
Անհրաժեշտ նյութերը. մատիտներ, A2 չափի թուղթ։
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում։
Գնահատման չափանիշները
a) Ֆիգուրի տեղադրումը թղթի մեջ (0-4 միավոր);
b) բնորդի պլաստիկան (0-4 միավոր);
c) համաչափությունների ճշտությունը բնորդի հետ (0-4 միավոր);
d) ֆիգուրի կառուցման անատոմիական ճշտությունը (0-4 միավոր);
e) գծանկարի քանդակայնությունը, կառուցողականությունը (0-4 միավոր):
2. «Քանդակ»
Առաջադրանք. դիմաքանդակ (բնորդից)
Անհրաժեշտ նյութերը. Կավ։
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 16 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում։
Գնահատման չափանիշները
a) Գլխի և պարանոցի շարժման ճշտությունը (0-4 միավոր);
b) համաչափությունների և անատոմիական կառուցվածքի պահպանումը (0-4 միավոր);
c) ոսկորների տեղադրումը (0-4 միավոր);
d) կերպարի բացահայտումը (0-4 միավոր);
e) ծավալների մշակման ֆակտուրան (0-4 միավոր):
3. «Կոմպոզիցիա»
Առաջադրանք. էսքիզ տրված թեմայով
Անհրաժեշտ նյութերը. կավ կամ պլաստիլին , չափը՝ ոչ մեծ քան 30 սմ։
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 7 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում։
Գնահատման չափանիշները
a) Տրված թեմայի կոմպոզիցիոն բացահայտումը (0-4 միավոր);
b) համաչափությունների ճշտությունը (0-4 միավոր);
c) կոմպոզիցիոն կառուցվածքին բնորոշ մոտեցումը (0-4 միավոր);
d) կատարողականի թարմությունը (0-4 միավոր);
e) կոմպոզիցիայի զգացմունքայնությունը (0-4 միավոր):
